Ըստ իրազեկ աղբյուրների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կադրերի բաժնի նախկին պետը` Վարդան Եղիազարյանն այժմ բնակվում է ԱՄՆ-ում, գրում է «Հայկական ժամանակը»:
Մեր տեղեկություններով նա ԱՄՆ է մեկնել «Գրին քարտով», որը շահել է խաղարկությամբ: ԱԱԾ-ի կադրերի բաժնի պետը այդ գերատեսչության այն եզակի պաշտոնյաներից է, ով տիրապետում է կամ, առնվազն, իրավունք ունի ծանոթանալ այդ կառույցի կադրերի ողջ բազային`գործակալներից սկսած` վերջացրած արտեկրում եղած լրտեսներով: Այսօրվա տեխնիկական պայմաններում այդ ինֆորմացիան կարող է ամփոփվել փոքրիկ մի չիպում: ԱՄՆ-ում ռուսական գործակալների բացահայտման վերջին սկանդալային պատմությունից հետո լուրեր տարածվեցին, որ սկզբնական ինֆորմացիայի արտահոսքը եղել է ՀՀ ԱԱԾ-ից: Դրա հիման վրա էլ բացահայտվել էր ողջ ցանցը: Արդյոք այդ արտահոսքը հենց ԱԱԾ կադրերի բաժնի պետի ԱՄՆ մեկնելու արդյունքում չի եղել` ոչ ոք չի կարող ասել: Իսկ այն, որ ԱԱԾ-ում նման պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձը պատրաստ է «Գրին քարտով» Հայաստանից հեռանալ և բնակություն հաստատել ԱՄՆ-ում, այլ կերպ, քան խայտառակություն` հնարավոր չէ որակել: