Ամիսներ շարունակ Երևանի փողոցների գովազդային վահանակները զարդարված էին «Դե Ֆակտո» ամսագրի առաջին էջի լուսանկարով, որտեղ Երևանի և Մոսկվայի քաղաքապետներ Գագիկ Բեգլարյանը և Յուրի Լուժկովը ջերմ գրկախառնված էին: Երեկ որքան էլ մենք փնտրեցինք, այդ վահանակներից ոչ մեկը չգտանք: Լուժկովին հեռացնելուց հետո այդ վահանակները շտապ կարգով հանվել էին: