Home / Հայաստան / «168 ժամ». Ձուն թանկացնում են

«168 ժամ». Ձուն թանկացնում են

Օրաթերթը Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրենի պաշտոնակատարի հետ զրուցել է ձվերի գնի բարձրացման մասին:

Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրենի պաշտոնակատար Մանասե Եփրեմյանը երեկ հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է բարձրացնել հավի ձվի գինը: Ըստ նրա, այսօր թռչնաֆաբրիկայից ձվի բացթողման միջին գինը կազմում է 36 դրամ, ինչը թեև ծածկում է արտադրական ծախսերը, սակայն հնարավորություն չի տալիս ծածկել բոլոր ծախսերը:

Նրա խոսքով` ծախսերի ծածկման սահմանագիծը մեկ ձվի համար 42 դրամ է: Ձվի գնի վերանայումը Եփրեմյանը պայմանավորել է այն հանգամանքով, որ շուկայում կերի գները բարձրացել են շուրջ հիսուն տոկոսով: Իսկ թե երբ կվերանայվեն գները, նա դժվարացել է կոնկրետ ժամկետ նշել` պարզաբանելով, որ գների բարձրացման չափը պետք է որոշի կոլեկտիվը: Ըստ նրա` այսօր ֆաբրիկայում քննարկվելու է  գների բարձրացման  հարցը: