Գլխավոր / Армения / Հարավային Կովկասը չի կարողանում կողմնորոշվել ռազմաքաղաքական առաջնայնության հարցում

Հարավային Կովկասը չի կարողանում կողմնորոշվել ռազմաքաղաքական առաջնայնության հարցում

ՆԱՏՕ-ի վարած համագործակցության քաղաքականությունը Հարավային Կովկասի պետությունների հետ շատ յուրահատուկ է: Եթե Վրաստանը որոշել է լիովին համապատասխանել ՆԱՏՕ-ի չափանիշներին` նպատակ ունենալով դաշինքի անդամ դառնալ, ապա Հայաստանը լրիվ հակառակ դիրքորոշում ունի` ՆԱՏՕ-ի սահմանների ընդլայնումն արևելք անվտանգության սպառնալիք համարելով: Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է և ՀԱՊԿ-ի անդամ է, որտեղ Ռուսաստանն առաջնային դեր ունի: Ադրբեջանում իրավիճակը փոքր-ինչ այլ է: 19 տարվա անկախության ընթացքում Բաքուն մի քանի անգամ փոխել է իր ռազմաքաղաքական դիրքորոշումը:

Այսպիսի եզրակացության են հանգել վերջերս Բաքվի Ռազմական վերլուծական հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացրած հետազոտության արդյունքում: Կենտրոնի նախագահ Իլդրիմ Մամեդովի կարծիքով` 1994-2005 թվականներին Ադրբեջանը ՆԱՏՕ-ին կողմ քաղաքականություն էր վարում, բայց 2005-ից առաջնայնությունը տրվեց Ռուսաստանի հետ մերձեցմանը:

Հայաստանը, որը ժամանակին հստակ քայլեր էր ձեռնարկում ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու համար, այժմ գործում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության ուժեղացման օգտին: Հենց այս հանգամանքն էլ պիտի հաշվի առնի Ադրբեջանը:

Փորձագետների կարծիքով`Ռուսաստանի Դաշնության լուրջ ճնշումների հետևանքով Հարավային Կովկասի պետությունները դժվարանում են կողմնորոշվել ռազմաքաղաքական առաջնայնության հարցում: Մյուս կողմից ՆԱՏՕ-ի երերուն քաղաքականությունը նպաստում է տարածաշրջանում անկայունության պահպանմանը:

Եթե իրավիճակը նույն կերպ շարունակի զարգանալ, ապա մոտ ապագայում ՆԱՏՕ-ի և Հարավային Կովկասի պետությունների միջև համագործակցությունը չի ստացվի:

Միևնույն ժամանակ բացառված չէ, որ ՆԱՏՕ-ն ժամանակ առ ժամանակ կանդրադառնա տարածաշրջանում խնդիրների կարգավորմանը և հենց սա էլ կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքականության կորիզը Հարավային Կովկասի հարցում մինչ 2015 թվականը:

Tekali Taxi