«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը պատրաստ է ելույթ ունենալ բոլոր ընդդիմադիր հարթակներից, քանի որ չի վախենում էլեկտորատ կորցնելուց: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մաիսն ասել է ինքը` Արամ Կարապետյանը: Նա հավելել է, որ ինքը ոչնչից չի վախենում` «նույնիսկ գրիպից»:
Epress.am-ի այն հարցին, թե արդյոք պարոն Կարապետյանը մասնակցելու է Հայ ազգային կոնգրեսի այսօրվա երթին, նա միանշանակ պատասխանել է` ոչ:
«Այս դեպքերում հրավիրում են», – ասել է Արամ Կարապետյանը: