Home / Армения / Հայաստանի ռուսները կհավաքվեն Մոսկվայի տանը

Հայաստանի ռուսները կհավաքվեն Մոսկվայի տանը

Հոկտեմբերի 2-3-ը Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնում տեղի կունենա Հայաստանում բնակվող ռուս համերկրացիների 3-րդ համաժողովը, որը կազմակերպել է Հայաստանում ռուս համերկրացիների կողմից հիմնած հասարակական կազմակերպությունների Համակարգող խորհուրդը` Հայաստանում Ռուսաստանի հետ համագործակցության դաշնային գործակալության ներկայացուցչության օժանդակությամբ:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի արդյունքում բարձրացված խնդիրները, ինչպես նաև ՌԴ-ի վարած քաղաքականությունն այլ երկրներում բնակվող ռուսների նկատմամբ:

«Մոսկվայի տան» տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական համայնքը Հայաստանում  երկրորդ է եզդիների համայնքից հետո: 2001 թվականի մարդահամարի տվյալներով` ռուսական փոքրամասնությունը 15 հազար մարդ է կազմում, ընդ որում` 5 հազարը մոլոկան են: Հայաստանում գործում է ռուս հայրենակիցների 5 հասարակական կազմակերպություն, այդ թվում` «Ռուսաստան», «Սլավոնական տուն», «Ռուսները»,  «Ներդաշնակություն» կազմակերպությունները: