Մերձբայկալյան շրջանում ժամանակավոր կալանավայրից 5 բանտարկյալներ փախուստի են դիմել:
Փախուստի դիմած անձանց թվում են 22-ամյա Էդգար Ալեքսանյանը, 18-ամյա Անտոն Չիրկովն ու 16-17-ամյա երեք անչափահասներ:
«Վերոնշյալ անձինք ձերբակալվել էին կողոպուտի, անօրինական կերպով թմրանյութ ձեռք բերելու, ինչպես նաև կանխամտածված կերպով առողջությանը լուրջ վնաս հասցնելու մեջ», – հաղորդում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով դատախազության ներկայացուցիչ Անատոլի Ուսկովին:
Ոստիկանությանը հաջողվել է գտնել փախուստի դիմած հանցագործներից երկուսին: Որոնողական աշխատանքերը շարունակվում են: