Օրաթերթը գրում է մի երեույթի մասին, որով, ըստ «168 ժամի» արդեն երկար ժամանակ վարակվել է մեր երիտասարդության զգալի հատվածը:
«ԷՄՈ» կոչվող սատանիստական փիլիսոփայությանը մոտ այս շարժումը, որին գուցե շատերը լուրջ չեն վերաբերվում, այնպիսի տարածում է ստացել դեռահասների շրջանում, որ մեր ոչ այնքան մեծաթիվ ազգաբնակչության համար իսկական հոգևոր և ֆիզիակական աղետի կարող է վերածվել:
Այս շարժման «գաղափարախոսության» հիմքում դրված է ինքնասպանության մոլուցքը, այդ ճանապարհով հասարակությանը, ընկերներին և սեփական մտերիմներին ինչ-որ բան ապացուցելու անհեթեթ մղումը, որն արդեն հանգեցրել է տասնյակ դեռահասների ինքնասպանության: Իսկ Երևանի ամենակենտրոնում` Սարյանի փողոցի փոստատան դիմացի զբոսայգում և դեպի Հրազդանի կիրճ տանող թունելի արտացոլված սիմվոլներն «էմոների» կոդավորված քարոզչական կարգախոսներն են, որոնց բոլորի իմաստը` կյանքին վերջ տալու նպատակն է` «END»: Այս նույն վայրում էմոականները երեկոյան ժամերին կոնկրետ ծիսակարգեր են կատարում, քննարկում են իրենցից մեկի ինքնասպանության (փորձի) «դետալները»: Եվ սա տեղի է ունենում իրավապահ մարմինների անտարբեր թողտվության պայմաններում: