Հասկանալի է, որ յուրաքանչյուր վրաց-ադրբեջանական համատեղ ծրագիր ուղղակի բացասական ազդեցություն է ունենում ջավախահայության վրա, հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Եթե նայենք Ղարս-Ախալքալակ երկաթուղու շինարարությանը, որն իրականացվում է ադրբեջանական ընկերության կողմից, կտեսնենք, որ ջավախահայության մակարդակով որոշ խնդիրներ են ստեղծվում», – ասել է փորձագետը:
Սակայն, Մինասյանի խոսքով, ջավախահայության խնդիրը, առաջին հերթին, կապված է Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերություններից: