Եվրոպայի խորհրդարանում Թուրքիայի հարցով զեկուցող Ռիա Օոմեն-Ռույտենը շնորհավորել է Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական բանակցությունների մեկնարկի 5-ամյակի կապակցությամբ:
Նա նշել է, որ վերջին 5 տարվա ընթացքում Թուրքիան քայլեր է ձեռնարկել երկրում ժողովրդավարության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Դիվանագետի խոսքով` ժողովրդավարական երկիր լինելու ցանկությունն ավելի կարևոր է, քան բանակցությունների տեխնիկական կողմը: Այնուամենայնիվ, Օօմեն-Ռույտենը նշել է, որ Թուրքիան դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչ երկիրը պատրաստ կլինի ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալ:
«Թուրքիան պետք է բարձր մակարդակով ապահովի իր բոլոր քաղաքացիների իրավունքները` անկախ սեռական, ազգային, կրոնական պատկանելությունից` լինեն դրանք ալեվիներ, քրիստոնյաներ, քրդեր, թե հայեր», – ասել է դիվանագետը:
Բացի այդ, Օօմեն-Ռույտենը նշել է, որ Թուրքիան պետք է անի առավելագույնը Կիպրոսի խնդրի լուծմանն աջակցելու համար: