ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ Ստրասբուրգից հեռախոսով «Առավոտին» պատմել է Գորան Լինդլանդի հետ իր հանդիպման մասին:
«Մոտեցա Գորան Լինդբլադին և հարցրի` երևի շատ ծա՞նր եք տանում, որ չեք ընտրվել Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր: Պատասխանեց, թե ծանր չէ, բայց ամեն դեպքում`լավ չի զգում»:
Հիշեցնենք, որ Շվեդիայի խորհրդարանում չվերընտրվելով` պրն Լինդբլադը նաև դուրս է մնալու ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակությունից:
Նաիրա Զոհրաբյանը պատմեց. «Ասացի` Ձեր տրամադրությունը բարձրացնելու համար մի խորհուրդ տամ: Գիտեմ, որ դառնալով Հայաստանի հարցով համազեկուցող`շատ լուրջ պարտավորություններ եք ստանձնել ձեր պատվիրատու որոշ երկրների հանդեպ: Քանի որ որպես համազեկուցող այլևս դժվար հասցնեք պարտքը հատուցել` լավագույն տարբերակն եմ առաջարկում. ատամնաբույժ եք`անվճար բուժեք ձեր պատվիրատու անդամ երկրների պատվիրակություններին: Գորան Լինդբլադը պատասխանեց, թե միշտ պատրաստ է թե որպես ատամնաբույժ, թե որպես ժողովրդավար աջակցություն ցույց տալ բոլոր երկրներին»: