Օրաթերթը պարզել է, թե ինչու Ստրասբուրգ չի մեկնել ՀՀ ԵԽԽՎ պատվիրակության անդամ Գրիգորի Մարգարյանը:
Հայ կարկառուն օրենսդիր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Բելաջիոյի Գրիշը` Գրիգորի Մարգարյանը, չի մեկնել Ստրասբուրգ` մասնակցելու ԵԽԽՎ աշխատանքներին: Երեկ, երբ նրանից հետաքրքրվեցինք չմեկնելու պատճառների մասին, ասաց, որ Ադրբեջանում Միլի մեջլիսի ընտրություններն են, և ադրբեջանցի պատգամավորները չեն մասնակցելու ԵԽԽՎ նիստին: Եվ քանի որ ԵԽԽՎ նիստը ադրբեջանցիների բացակայությամբ անցնելու է ավելի հանգիստ, ինքն էլ` որպես ԵԽԽՎ հայկական պատվիրակության փոխարինող թիմի անդամ, մնացել է ՀՀ-ում: Փաստորեն, կարելի է ենթադրել, որ ԵԽԽՎ-ում հայկական դիվնագիտությունը ադրբեջանցիների դեմ պայքարում է Բելաջիոյի Գրիշով: Զարմանալի է միայն այն հանգամանքը, որ հայկական պատվիրակության այս «ծանր հրետանին» այդպես էլ ոչ մի անգամ ելույթ չի ունեցել ԵԽԽՎ-ում: Նա մեզ տեղեկացրեց, որ պարտադիր չէ ելույթ ունենալ դահլիճում, ինքն աշխատանք է կատարում ԵԽԽՎ հանձնաժողովներում: