Կանայք պոռնոգրաֆիայից կախվածության մեջ են ընկնում: Այդ կախվածության դեմ այժմ պայքարում է յուրաքանչյուր 5-րդ ամերիկուհին: Հիմնականում ամերիկուհիները պոռնոգրաֆիկ բնույթի տեսահոլովակներ են դիտում տանը: Սակայն հարցման մասնակից կանանց 13 տոկոսը դա անում են նաև գրասենյակում:
Նման տվյալներ է պարունակում Internet Pornography Statistics կենտրոնի զեկույցը, որը հրապարակել է The Washington Times օրաթերթը: Հետազոտության հեղինակների կարծիքով` կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են փոխարինում իրական հարաբերությունները պորնոֆիլմերի դիտմամբ:
Ամերիկյան հոգեբաններն այս երևույթն անվանել են «ինտիմ կյանքի անորեքսիա»: Այժմ նրանք մտահոգված են երևույթի արագ տարածումով: Վիճակագրական տվյալների համաձայն` պորնոկայքեր այցելող կանանց թիվը կտրուկ աճում է: Այժմ, ըստ վիճակագրության, պոռնոկայքերի այցելուների 1/3-ը կանայք են: