Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքում ականապատ ավտոմեքենա է պայթել, հաղորդում է BBC-ն:
Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան կեսգիշերին մոտ: Vauxhall Corsa մակնիշի մեքենան պայթել է Հյուսիսային Իռլանդիայի Բանկի և մի քանի փոքր խանութների մոտ գտնվող տարածքում: Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով զոհեր չեն եղել:
Տեղի իշխանությունները պատահածի մեջ կասկածում են ահաբեկիչներին Իռլանդական հանրապաետական բանակի զինյալներին:
«Այս մարդիկ ասում են, որ սիրում են իրենց երկիրը, բայց ամեն անգամ փորձում են ոչնչացնել այն»,-հայտարարել է Լոնդոնդերիի քաղաքապետ Քոլմ Իսթվուդը:
Վերջին երկու ամիսների ընթացքում սա Հյուսիսային Իռլանդիայում իրականացված երկրորդ ահաբեկչական գործողությունն է: Օգոստոսին քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ նորից պայթյուն էր տեղի ունեցել: