Այսօր Մինսկում կայացած ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ, եվրոպական ֆուտբոլի բարձրագույն մարմինը հաստատել է Եվրո-2012-ի հանդիպումների ծրագիրը:
Հիշեցնենք, որ 2012թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլն անցկացվելու է Լեհաստանում և Ուկրաինայում հունիսի 8-ից հուլիսի 1-ը:
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշմամբ լեհական Վրոցլավում և Պոզնանում կանցնեն խմբային փուլի 3-ական հանդիպումներ, իսկ Գդանսկում` 3 խմբային փուլի հանդիպում և 1 քառորդ եզրափակիչ: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կանցկացվի 5 հանդիպում, այդ թվում` բացման խաղը, որին կմասնակցի Լեհաստանի հավաքականը, 1 քառորդ եզրափակիչ և 1 կիսաեզրափակիչ հանդիպում:
Ուկրաինական Խարկովում և Լվովում կանցկացվեն խմբային մրցաշարի 3-ական հանդիպումներ: Դոնեցկում կանցկացվի խմբային փուլի 3 հանդիպում, 1 քառորդ եզրափակիչ և 1 կիսաեզրափակիչ: Կիևը իրավունք է ստացել ընդունել խմբային փուլի 3 հանդիպում, քառորդ եզրափակիչը և եզրափակիչը:
Հայտնի է դարձել, որ Ուկրաինայի հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի Կիևում, իսկ խմբային մրցաշժարի մյուս երկու հանդիպումները` Դոնեցկում: