«Հանուն բազմազանության. ընդդեմ խտրականության» խորագրով հոկտեմբերի 9-ին Ազնավուրի անվան հրապարակում նախատեսվում է անցկացնել միջոցառում: Այն ներառելու է հետաքրքիր խաղեր, պարեր, ֆոտոցուցահանդես և այլն:
Ինչպես epress.am-ի հետ զրույցում ներկայացրել է միջոցառման կազմակերպիչ Խաժակ Դրամփյանը, այս տարի հունիս ամսին Youth in Action ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել մշակութային փոխանակման ծրագիր Ռումինիայի Սլատինա քաղաքում, որի ընթացքում անցկացվում էր ոչ ֆորմալ ուսուցում, որն ներառում էր ստերեոտիպերը, խտրականությունը, ազգատյացությունը և այլն:
«Այս միջոցառումը մեր փոխանակման ամփոփումն է և կազմակերպված է շատ հետաքրքիր ձևով»,- ասել է Խաժակ Դրամփյանը: