2010 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 203 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 26 մարդ զոհվել է, 279-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 180 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 18 մարդ զոհվել է, 231-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: