Home / Армения / 10/10/10-ը Երևանում կնշեն հեծանվավազքով

10/10/10-ը Երևանում կնշեն հեծանվավազքով

2010թ. հոկտեմբերի 10-ին` 10/10/10-ին, մարդիկ ամբողջ աշխարհում մասնակցելու են մի միջոցառման, որն արդեն որակել են որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի պրակտիկ գործողության ամենամեծ օրը:

Ներկայումս 6353 տարբեր միջոցառումներ են գրանցվել 187 երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը:

Այդ օրը Հայաստանում միջոցառման կազմակերպումը նախաձեռնել է «Հեծանիվ+» հ/կ-ն:

Կազմակերպիչները նշում նե, որ միջոցառման լավագույն գաղափարներից մեկը հեծանվով քաղաքով շրջելն է, որը լավ առիթ է դուրս գալու և տեսանելի դառնալու մեր քաղաքում:

Հեծանվավազքը կմեկնարկի կիրակի օրը` 10/10/10-ին, ժամը 10:10, Մատենադարանի բակում` Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ, որտեղ տեղի կունենա նկարահանում:
Այնուհետև մասնակիցները կշրջեն քաղաքով և կբաժանեն տեղեկատվական թերթիկներ, որոնք կլիմայի փոփոխության մասին տեղեկատվություն են պարունակելու: