Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, ով վերջերս հայտարարել էլ, թե Հայաստանի հավաքականն ավելի թույլ չէ, քան Ռուսաստանի ընտրանին, այնուամենայնիվ, մի քանի ֆուտբոլիստների դաշտ դուրս չի բերելու Հայաստան-Սլովակիա խաղի ընթացքում` նրանց պահելով Իռլանդիայի հետ հանդիպման համար, հաղորդում է Спорт-Экспресс-ը:
Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելը, կիսապաշտպաններ Միրոսլավ Ստոխն ու Յուրայ Կուցկան նախորդ խաղերին մեկական դեղին քարտ են ստացել և մեկ դեղին քարտի դեպքում բաց կթողնեն Իռլանդիայի հետ խաղը: Այդ իսկ պատճառով Վայսը որոշել է խնայել նրանց:
Ենթադրվում է, որ Հայաստանի հավաքականի հետ խաղը նրանք կսկսեն պահեստայինների նստարանին: Իսկ ահա կիսապաշտպան Զդենո Շտրբան հիվանդության պատճառով անգամ Երևան չի ժամանել: