ԱԺ-ում հոկտեմբերի 5-ին, հայտարարությունների ժամանակ Վիկտոր Դալլաքյանի ելույթը կրքերը հանգստացնելու փոխարեն նոր ռազբորկաների առիթ է տվել, գրում է օրաթերթը:
Նա հրապարակավ հայտարարել է, որ բարեգործության մասին իր աղմկահարույց հայտարարությունը կապ չունի Գագիկ Ծառուկյանի հետ` այն «անձնավորված չի եղել»: Ի դեպ, սա նրա երրորդ փորձն է `հարթելու իրավիճակը: Բայց հոնքը շինելու տեղ` աչքն էլ է հանել: ԱԺ հայտնի պատգամավորներից մեկը նրա հերթական «հերքումը» մեկնաբանելով, մեր թղթակցին ասել է.«Դալլաքյանը մնաց ատվետի տակ»: Հիմա նա ստիպված է լինելու պատասխան տալ, թե հատկապես ում նկատի ուներ իր նշանավոր ելույթում, հակառակ պարագայում նրան այլ մակարդակներում անախորժություններ են սպասվում: Ահա այսպիսի ոչ կանոնադրային հարաբերություններ են տիրում հայրենի ԱԺ-ում, իսկ մենք, փաստորեն, բանակն ենք մատի փաթաթան սարքել: