Բնական գազի բեռնաթափման համար կառուցվող տերմինալի ուկրաինական նախագծում Բելառուսը կփոխարինի Ղազախստանին: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տարածաշրջանային ԶԼՄ-նեհետ րի հանդիպման ժամանակ, գրում է Независимая газета-ն:
Կիևում նախագահի հայտարարությունն առայժմ չեն մեկնաբանում: Պետական այրերը ոչ պաշտոնական կերպով հաստատում են, որ ուկրաինա-բելառուսական բանակցությունները գաղտնիության քողի տակ են ընթանում: Փորձագետները ենթադրում են, որ Լուկաշենկոյի հայտարարությունը կվատացնի ռուս-ուկրաինական հարաբերությունները: