Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.50-ին «շտապ օգնության» կայանից ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զաքարյան փողոցի խանութներից մեկում կնոջ դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զաքարյան փողոցի 8/11/Ա հասցեում գործող մթերային խանութում հայտնաբերել է տնօրեն, 1951 թ. ծնված Սվետլանա Կազազյանի դիակը` պարանոցի մասում սուր-կտրող գործիքից ստացած կտրած-ծակած վերքի հետքով: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը: