Բրիտանական Գլամորգանի համալսարանի գիտնականները պարզել են, թե որ տարիքից է բրիտանացիների մոտ սկսվում պակասել հումորի զգացումը: Հետազոտությունների արդյունքների համաձայն` մարդու մոտ կատակելու և ուրախանալու ցանկությունը սկսում է նվազել 52 տարեկանից, գրում է The Daily Telegraph-ը:
Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են նաև, որ աշխարհին ժպիտով նայելու ունակությունը անմիջականորեն կապված է տարիքի հետ: Նրանց տվյալներով` բրիտանացի երեխաները օրական 300 անգամ ծիծաղում են, այնինչ մինչև 19 տարեկան դեռահասները` մոտ 6 անգամ: 20 տարեկանից հետո բրիտանացիներն օրական 4 անգամ են ծիծաղում օրվա ընթացքում:
Իսկ 40-ից անց մարդիկ ավելի ու ավելի քիչ են ժպտում, նրանք ավելի անհանգիստ են ու նյարդային են դառնում` անընդհատ մտածելով իրենց առողջության մասին:
«Կարևոր է հիշել, որ ժպիտը դրական ազդեցություն է ունենում մարդու վրա. եթե մենք օրական անգամ մի փոքր ուրախանանք, դա կօգնի մեզ ազատվել սթրեսից»,-նշում է հետազոտությունն իրականացրած գիտնականներից մեկը: