Ռուսական հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին բացահայտել է է իր ֆինանսական բարգավաճման գաղտնիքը:
«Մարդիկ երբեմն ասում են, թե հետաքրքիր է՝ ինչպիսի մեքենա կամ բնակարան ունեմ: Այո, գուցե ես ունեմ այն, ինչ չունեք դուք: Բայց եթե դուք հետևեք՝ ինչքան եմ ես աշխատում, չեմ կարծում, որ ինքներդ էլ կուզենաք այդքան աշխատել: Եվ ես չեմ էլ բողոքում` դա իմ ազատ ընտրությունն է», – ասել է Կանդելակին:
Նա նշել է, որ մարդիկ, ովքեր իրենից տասն անգամ քիչ գումար ունեն, ավելի շատ են հանգստանում:
«Իսկ ես ամբողջ տարվա ընթացքում ընդամենը 5 օր եմ հանգստացել: Երեխաներին տարել եմ արտերկիր և ժամանակն անցկացրել եմ որդուս հետ: Իսկ հանգստյան օրերին չեմ մեկնում հանգստի»,- պատմել է 34-ամյա Թինան՝ Infox.ru-ին տված հարցազրույցում:
Հեռուստահաղորդավարուհին պատմել է, որ ինքը երբեք չի եղել մեծ բիզնեսում և չգիտի դրա մութ կողմերը:Սակայն միջին բիզնեսում ցանկության և էներգիայի դեպքում կա աշխատելու հնարավորություն, վստահ է Կանդելակին: