Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի ծննդյան կապակցությամբ Չեչնիայում Պուտինի անվան շատրվան է բացվել: Այս մասին ասված է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի պաշտոնական կայքում:
Երաժշտական շատրվանը բացվել է մայրաքաղաք Գրոզնիի կենտրոնում: Շատրվանի բացմանը ներկա է եղել նախագահ Ռամզան Կադիրովը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը և մի շարք բարձրաստիճան անձինք:
«Վլադիմիր Պուտինն իմ կուռքն է, քանի որ իր հեռատեսության և իմաստության շնորհիվ է, որ Չեչնիայում խաղաղություն և կայունություն է հաստատվել»,- հայտարարել է Կադիրովը: