Պարբերականին տված հարցազրույցում Սեյրան Օհանյանը իր կարծիքն է հայտնում բանակային աղմկահարույց սպանությունների մասին:
«Իհարկե, վերջին ամիսներին ցավալի դեպքեր եղան Զինված ուժերի մի քանի զորամասերում, որոնց վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց մեղավորների մեծ մասը մինչև զորակոչվելը քրեական անցյալ է ունեցել կամ դժվար դաստիարակվողներ են եղել, ինչպես նաև` որոշ սպաների թողտվության արդյունք են <…>:
Միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել նաև, որ հանրապետությունում կան ուժեր, որոնք սև ակնոցներով են նայում բանակին և իրենց ինչ-ինչ նպատակներին հասնելու համար պատրաստ են մեր պետականության հենասյունը թուլացնելու նպատակով` կեղծ, չճշտված տեղեկություններ տարածելով` վարկաբեկել բանակը»: