Home / Армения / Թուրքական ինքնաթիռի օդաչուն փրկել է 230 ուղևորի

Թուրքական ինքնաթիռի օդաչուն փրկել է 230 ուղևորի

Թուրքական ավիաուղիների (THY) ինքնաթիռն ընկել է տուրբուլենտության գոտու մեջ, որի հետևանքով 8 մարդ վիրավորվել է:

THY-ի ինքնաթիռն ուղիղ չվերթ էր իրականացնում Ստամբուլից Թունիսի մայրաքաղաք Թունիս: Օդաչուներին հաջողվել է մեծ դժվարությամբ վայրէջք կատարել, սակայն ցնցման պատճառով հարվածներ ստացած անձնակազմի 4 անդամներ և 4 ուղևորներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ինքնաթիռում 230 ուղևոր է եղել: