Home / Հայաստան / Ձեռքեր չունեցող դաշնակահարը հաղթել է մրցույթում

Ձեռքեր չունեցող դաշնակահարը հաղթել է մրցույթում

«Չինաստանը տաղանդներ է փնտրում» հեռուսատմրցույթի հաղթող է ճանաչվել 23-ամյա Լյու Վեյը, ով չունի ձեռքեր և դաշնամուր է նվագել ոտքի մատներով, հաղորդում է Shanghai Daily-ն: Տղան ձեռքերից զրկվել է 10 տարեկանում:

Լյու Վեյը սկսել է դաշնամուր նվագել 18 տարեկանից: Մրցույթում նա կատարել է «Դուք հիասքանչ եք» երգը և ոտքերի մատներով դաշնամուր նվագել: Չինաստանի հեռուստադիտողները հիացած են տաղանդավոր տղայով, և հենց նրանց ձայների շնորհիվ է Լյու Վեյը հաղթել հեռուստաշոույում: Նշենք, որ եզրափակչում նրա մրցակիցը 7-ամյա մի տղա էր, ով հումորային ժանրում էր հանդես գալիս: