Home / Հայաստան / Nokia-ի նոր մոդելը լիցքավորվում է գրպանի ջերմությունից

Nokia-ի նոր մոդելը լիցքավորվում է գրպանի ջերմությունից

Nokia ընկերությունը նոր հեռախոս է ներկայացրել հանրությանը: E-Cu մոդելի վրա աշխատել է դիզայներ Պատրիկ Հայլենդը: Այս մոդելը բացարձակ տարբեր է նախկին մոդելներից` հասարակ հեռախոսներից, որոնք հոսանքից են լիցքավորվում:

E-Cu մոդելը ցանկացած աղբյուրից եկող ջերմությունը վերածում է էլելտրաէներգիայի, ինչի հաշվին էլ լիցքավորվում է, լինի այն օգտատերի գրպանում, թե սեղանի վրա:

 E-Cu մոդելը պատրաստված է պղնձից, իսկ E-Cu հապավումը բացվում է այսպես. E-ն  անգլերեն Environment (շրջակա միջավայր) բառի սկզբնատառն է, իսկ Cu-ն պղնձի պայմանական անվանումն է Մենդելևի պարբերական աղյուսակում: