«ՉԻ» իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, պարբերաբար տարաբնույթ սկանդալների մեջ հայտնվող ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գործերը էլի սկսել են վատանալ:
Նա երկար ժամանակ է, ինչ չի կարողանում վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը: Ըստ լուրերի, անգամ նրա թիկնապահները մի քանի ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Թե որն է պատգամավորի այս վիճակի հիմնական պատճառը, դեռ չի հաղորդվում:
Երեկ մենք փորձեցինք զրուցել պատգամավոր Արզաքանցյանի հետ, որը արդեն երկար ժամանակ է, ինչ չի մանակցում ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքներին, սակայն չհաջողվեց: Մի տղամարդ ասաց, որ ինքը քաղաքում չէ, կլինի 2 ժամից: Բայց նույնիսկ երկու ժամից մեզ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ պատգամավորից: