Ռուսաստանի դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ բացահայտել է վերջերս Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կազմակերպիչներին: Ահաբեկչությանը մասնակից լինելու մեղադրանքով երեք մարդ է ձերբակալվել, իսկ երկու զինյալ սպանվել են, հաղորդում է РБК-ն:
Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով` ահաբեկչության կազմակերպիչը Ինգուշեթիայում ապօրինի կերպով «Իմարատ Կովկաս» զինված խմբավորման հիմնադիր, սեպտեմբերի վերջին ձերբակալված Իսա Խաշագուլգովն է, որի խմբավորումը Ինգուշեթիայում տեղի ունեցած ավելի քան տասը ահաբեկչական գործողությունների մասնակից է:
Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 9-ին Վլադիկավկազի կենտրոնում գտնվող շուկայի մերձակայքում մահապարտը ավտոնեքենա էր պայթեցրել, ինչի հետևանքով 19 մարդ զոհվել էր, իսկ 233-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել: