«Ժամանակը» գրում է հայկական բանակում տեղի ունեցած ևս մեկմիջադեպի մասին:
Մեր տեղեկություններով` երեկ ձերբակալվել է Արարատի մարզում տեղակայված Վազգեն Սարգսյանի անվան զորամասի փոխգնդապետերից մեկը, ով մեղադրվում է պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը յուրացնելու մեջ:
Նշենք, որ մինչև վերջերս այդ զորամասի հրամանատարն է եղել ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի որդին, ով անգամ այդ պաշտոնը թողնելուց հետո շարունակում է իր վերահսկողության տակ պահել այդ զորամասը: