Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կրեմլում պետական պարգևներ է շնորհել փրկարար և հրշեջ ծառայությունների այն անդամներին, ովքեր պայքարել են Ռուսաստանում բռնկված ուժեղ հրդեհների դեմ, հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Պարգևի է արժանացել 46 մարդ, այդ թվում` արտերկրի փրկարար ծառայությունների ներկայացուցիչներ: Պետական պարգևներ են հանձնվել 15 օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում` Հայաստանի, Բուլղարիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Իտալիայի, Թուրքիայի, Լիտվայի, Լատվիայի, Ղազախստանի,Էստոնիայի և Գերմանիայի ներկայացուցիչներին: