Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության առաջնորդի կրտսեր որդի Կիմ Չեն Ունը մահափորձ էր ծրագրել ավագ եղբոր` Կիմ Չեն Նամի վրա, գրում է հարավկորեական Chosun Ilbo պարբերականը` վկայակոչելով Հարավային Կորեայի կառավարական աղբյուրների տվյալները:
Կիմ Չեմ Նամի դեմ մահափորձ կազմակերպելու ծրագիրը Կորեայի ժողովրդական հանրապետության ապագա առաջնորդը` Կիմ Չեն Ունը, և նրա համախոհները սկսել են ծրագրել 2009 թվականի հունվարին նրանից հետո, երբ Ունը պաշտոնապես հոր հետևորդ է ընտրվել: Առաջնորդի կրտսեր որդին և նրան շրջապատողներն այն կարծիքին էին, որ «ինչ-որ բան պետք է նախաձեռնոլ Կիմ Չեն Նամի դեմ, ով երկրի սահմաններից դուրս չափազանց շատ էր խոսում»:
Կիմ Չեն Ունը ստիպված է եղել հրաժարվել իր մտադրություններից Չինաստանի իշխանությունների ճնշման պատճառով: Նշենք, որ Կիմ Չեն Նամը մի քանի տարի է, ինչ բնակվում է Շանհայում և չինական Մակաո նահանգում: Նա բավական սերտ կապեր է հաստատել չինական բարձրաստիճան պաշտոնյաների որդիների հետ:
«Կիմ Չեն Նամը ցանկանում է մնալ Չինաստանում: Նա չի պատրաստվում Հյուսիսային Կորեա վերադառնալ»,- գրում է պարբերականը: