Այսօր Թբիլիսիի ժամանակով ժամը 5:03-ի սահմաններում Վրաստանում 3,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Երկրաշարժի էպիկենտրոնը Թբիլիսիից 50 կիլոմետր հեռավորության վրա է եղել` Դմանիսի շրջանի մերձակայքում:
Զոհեր և ավերածություններ չկան:
Նշենք, որ նախորդ շաբաթ Թբիլիսիից 14 կիլոմետր հեռավորության վրա նույն ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: