Home / Հայաստան / Կթողարկվի Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակների ամբողջական հավաքածուն

Կթողարկվի Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակների ամբողջական հավաքածուն

Epic/Legacy Recordings-ը կթողարկի Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակների տեսասկավառակը, հայտնում է Reuters-ը:

Այն կկոչվի «Մայքլ Ջեքսոնի տեսիլքը» և վաճառքի կհանվի նոյեմբերի 22-ին: Երեք տեսասկավառակները կներառեն 40 տեսահոլովակեր, որոնք նկարահանվել են Մայքլ Ջեքսոնի մենահամերգների ժամանակ: Արդեն հայտնի է, որ որ Thriller տեսահոլովակի ամբողջական տարբերակը նույնպես կընդգրկվի ալբոմում:

Բացի այդ, խտասկավառակներից մեկի մեջ լինելու է նաև «One More Chance» երգի` նախկինում չթողարկված հոլովակը:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին Լոս Անջելեսում: