Հայաստանն աշխարհում երկրորդ երկիրն է, ուր ներդրվել է HD ձայնային ծրագիրը, այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ հանդիպմանն ասել է «Ֆրանս Տելեկոմ» ընկերության փոխնախագահ, «Օրանժ» տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդին:
«Ֆրանս Տելեկոմ» ընկերության փոխնախագահը հայտնել է նաև, որ առաջիկա երեք տարիներին Երևանի պետական համալսարանի և Երևանի պետական ճարտարագիտական համալսարանների ուսանողների համար կհայտարարվի մրցույթ` նորարարական մրցանակի համար, և հաղթողը 6 ամիս կաշխատի «Օրանժ»-ի լաբորատորիաններում: