Home / Հայաստան / Կովկասցիները ապստամբություն են բարձրացրել ռուսական ավիակայանում

Կովկասցիները ապստամբություն են բարձրացրել ռուսական ավիակայանում

Հյուսիսային Կովկասի 120 զինծառայողներ հրաժարվել են ենթարկվել հրամանատարությանը Պերմի երկրամասի ավիացիոն կայանում:

Ռազմական հատվածի ղեկավար գնդապետ Դմիտրի Կուզնեցովը ստիպված է եղել օգնության խնդրանքով դիմել մահմեդականների հոգևոր վարչությանը:

Կուզնեցովի խոսքով` կովկասցիները, զորամասում «ռազմական փոքր խմբավորումներ» կազմելով, սկսել են շահագործել այլ զինծառայողներին` ստիպելով նրանց տարբեր տեսակի աշխատանքներ կատարել: Զորամասում ընդհանուր առմամբ 500 զինվոր և սերժանտ է ծառայում:

Պերմի կայազորի դատախազությունում հրաժարվել են մանրամասներ հաղորդել տեղի ունեցածի վերաբերյալ: 

«Իսլամական ապստամբության» մասին լուրերը հերքում է նաև Զինծառայողների ծնողների խորհրդի նախագահ Ալեքսանդրա Վրակինան, ով  վերջերս այցելել էր ավիաբազա: Նա նաև խոստովանել է, որ «զորամասային խուլիգանների»  թվում շատ կովկասցիներ ու դաղստանցիներ կան, այդ իսկ պատճառով գնդապետը որոշում է կայացրել օգնություն խնդրել` կարգ ու կանոնը վերականգնելու համար:

Նրա խոսքով` կովկասցիները իսկապես փորձել են իրենց կանոնները թելադրել, քանի որ իրենց պատկերացումների համաձայն` տղամարդու համար հատակ մաքրելը նվաստացուցիչ է, ուստի այդ գործը նրանք մյուս ծառայողներին են ստիպել կատարել: