Թուրք լրագրողներից մեկը հարց է ուղղել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի տիկնոջը` Հայռունիսա Գյուլին, այն մատանու մասին, որը վերջինս մշտապես կրում է արտասահմանյան ուղևորությունների ժամանակ:
Լրատվամիջոցներին հաջողվել էր պարզել, որ մատանու հեղինակն է հայ ոսկերիչ Սևան Բիչակչին:
Հայռունիսա Գյուլը հաստատել է այդ փաստը` նշելով, որ «մեր երկրում արտիստները սովորաբար հույներ կամ հայեր են»:
«Սևանը աշխարհահռչակ արվեստագետ է: Ես հատուկ կարևորություն եմ տալիս իմ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ այն կրելու փաստին: Դա մեր բազմազանությունն է, մեր հարստությունը», – ասել է Թուրքիայի առաջին տիկինը: