Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ուռուցքային հիվանդությունների արագ տարածման պատճառը անթրոպոգեն գործոններն են, հաղորդում է The Daily Mail-ը: Պարզվում է, որ հին ժամանակներում քաղցկեղով հիվանդանալու դեպքերը շատ սակավ են եղել:
Հետազոտողները, ուսումնասիրելով հնագույն մարդկանց ոսկորներն ու մումիաները, հիվանդության միայն մեկ դեպք են հայտնաբերել: «Չարորակ ուռուցքների բացակայությունը մումիայի մարմնում վկայում է այն մասին, որ հին ժամանակներում այս հիվանդությունն իսկապես հազվադեպ է հանդիպել: Հնարավոր է` պատճառն այն է, որ կանցերոգեն գործոններն էլ են քիչ եղել», – պարզաբանում է Մանչեսթերի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Զիմերմանը:
Համալսարանի մեկ այլ գիտնական Ռոզալի Դևիդնի խոսքոս` բնության մեջ կա մի բան, որն առաջացնում է այդ հիվանդությունը: Դա կարող է լինել թե շրջակա միջավայրի աղտոտվածությունը, թե սննդակարգի խախտումը, թե կենսակերպը:
«Կարևորը` մեզ հաջողվել է ստանալ հիվնադության զարգացման պատմական պատկերը»,- նշել է պրոֆեսորը:
Գիտնականները հիշեցնում են նաև, որ առողջ ապրելակերպը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և քաշի պահպանումը կնպաստեն կանխարգելել քաղցկեղի զարգացումը: