Երկրագնդի բնությունն այժմ ոչնչացման ամենամեծ սպառնալիքի տակ է մարդկության պատմության գրեթե ողջ ընթացքում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, որը ներկայացվել է «Կենսաբանական զանազանության հռչակագիրը» ստորագրած կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովին: Այն տեղի է ունենում ճապոնական Նագոյա քաղաքում, հաղորդում է BBC-ն:
Հոդվածում, հատկապես, ուշադրություն են դարձնում էկոհամակարգի, այդ թվում` անտառների, գետերի, օվկիանոսների պաշտպանության և վերականգնման համար անհետաձգելի միջոցներ կիրառելու փաստի վրա, որոնք անհրաժեշտ են մարդկության համար:
«Աշխարհը չի կարող թույլ տալ բնական արժեքների կործանումը»,- ասում են ՄԱԿ-ի փորձագետներն ու կոչ են անում տարբեր երկրների իշխանություններին և ընկերություններին «համատեղ հաղթահարել տնտեսական գործունեության հետևանքով բնությանը պատճառած վնասները, քանի որ մոտենում ենք այն կետին, երբ բնության կորուստներն անդառնալի կլինեն»: