Օրաթերթը, հղում կատարելով իր իրազեկ աղբյուրներին տեղեկացնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պետական մրցանակ ստանալ:
Սակայն առայժմ դա նրան չի հաջողվում: Ուշագրավն այն է, որ Քոչարյանը ցանկանաում է պետական մրցանակ ստանալ ճանապարհաշինության համար. Խոսքը Մոնումենտի նոր ճանապարհի մասին է, որը կառուցվել է նրա իշխանության վերջին տարիներին: Մրցանակ ստանալ ցանկացողների թվում ներկայացվել է նաև «Ճանապարհաշինության» ԾԻԳ ՊՀ տնօրեն էդիկ Բեզոյանի անունը: Այն դիմումը, սակայն, Սերժ Սարգսյանի օգնական Վիգեն Սարգսյանը պարզապես մի կողմ է նետել` ասելով, որ ավելի ավելի ծիծաղելի բան ինքը չի տեսել, քան այդ մրցանակի հավակնությունը: