Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ին բաժին են հրավիրել 1960 թ. ծնված Մանյակ Ա.-ին: Պարզվել է, որ նա 2009 թ. սկզբներից մինչև ս/թ սեպտեմբերը Վասիլյան փողոցում գործող շոգեբաղնիքում զբաղվել է կավատությամբ, հաճախորդների համար, համապատասխան միջնորդավճարի դիմաց` պարբերաբար շոգեբաղնիք է հրավիրել մարմնավաճառների: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: