Ռուսաստանի Պրիվոլժյան մաքսատան օպերատիվ բաժանմունքը կանխել է Նիժնի Նովգորոդի շրջանից Հայաստան «ГАЗ» և « УАЗ» մեքենաների համար ավտոպահեստամասերի տեղափոխումը, որն իրականացվում էր առանց համապատասխան իրավունքի և արտոնագրի, հաղորդում է «Ведомости»-ին:
Մաքսատան աշխատակիցները 30 տոննա ավտոպահեստամասեր են առգրավվել, որոնց ընդհանուր արժեքը 8 միլիոն ռուբլի է գնահատվել: