Home / Հայաստան / 10-15 տարի անց ԵՄ-ի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմ չի լինի. Սարկոզի

10-15 տարի անց ԵՄ-ի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմ չի լինի. Սարկոզի

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ 10-15 տարի անց Ռուսաստանի և Եվրամիության միջև չեղյալ կհայտարարվի մուտքի արտոնագրի  ռեժիմը, հաղորդում է Интерфакс-ը:

Նիկոլա Սարկոզին, ելույթ ունենալով ֆրանսիական Դովիլում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսին, նշել է, որ, իր կարծիքով, 10-15 տարի անց Ռուսաստանն ու Եվրամիությունը մուտք կգործեն միասնական տնտեսական գոտի` անվտանգության ընդհանուր հայեցակարգով: