Home / Հայաստան / Այս տարի Հայաստանում վրաերթի հետևանքով զոհվել է 85 մարդ

Այս տարի Հայաստանում վրաերթի հետևանքով զոհվել է 85 մարդ

2010 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է հետիոտնին վրաերթի ենթարկելու 531 դեպք, որոնց հետևանքով 85 մարդ զոհվել է, 485-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել էր վրաերթի 517 դեպք, որոնց հետևանքով 94 մարդ զոհվել է, 483-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: