Մարտի 1-ի զոհերի հարազատների նախաձեռնած նստացույցն ու հացադուլը, որը պետք է տեղի ունենար այսօր, չի կայանալու:
Մեր տեղեկություններով, այդ միջոցառումները տեղի չեն ունենա, քանի որ այսօր «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի մասնակիցները հանդիպելու են Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ, այդ իսկ պատճառով նրանք որոշել են առայժմ նման ծայրահեղ միջոցների չդիմել:
Հիշեցնենք, որ «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը մեկնարկել է Կառավարության ընդունելությունների տանը հոկտեմբերի 19-ից: Ֆորումին մասնակցում են Եվրոպայի խորհրդի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` կազմակերպության գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը: