Ռուսաստանի Դաշնության Տոմսկի շրջանում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ոստիկանության հարբած ենթասպան երեք տասներորդ դասարանի աղջիկների վրաերթի է ենթարկել: Միջադեպից հետո երկրորդ դժբախտ պատահարն է գրանցվել: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան անցել է վրաերթի ենթարկված աղջկա վրայով, ինչի հետևանքով ստացված վնասվածքները մահվան են հանգեցրել, հաղորդում է РИА Новости-ն:
Դեռևս հաստատված չէ, թե ինչ աստիճանի են եղել առաջին վրաերթի հետևանքով ստացված վնասվածքները:
Մյուս երկու աղջիկները հիվանդանոց են տեղափոխվել: Նրանց մոտ ուղեղի ցնցում են ախտորոշել: Բժիշկների հավաստմամբ` աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում: