«ՉԻ»-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` մոտ ապագայում հնարավոր է լուրջ խնդիրներ ծագեն ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի միջև:
Բանն այն է, որ Միհրան Պողոսյանը վերջերս ցանկություն է հայտնել մանկական սնունդ ներկրել Հայաստան, և Սերժ Սարգսյանը «դաբրո» է տվել պետական պաշտոնյայի այս մտահղացմանը` նրան հնարավորություն ընձեռելով ընդլայնել իր բիզնես գործունեության շրաջանակները: ԴԱՀԿ պետն այնքան է ոգևորվել Սարգսյանի բարեհաճ վերաբերմունքից, որ սկսել է տարբեր լրատվամիջոցներով լուրեր տարածել, թե գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստան ներկրվող մանկական սնունդն անորակ է, հաճախ` ժամկետանց, և կարող է վտանգել փոքրիկների առողջությունը: Այս մեթոդով Միհրան Պողոսյանը հետևողականորեն փորձում է վարկաբեկել Ալեքսանյանին ու նրա ներկրած արտադրատեսակը, որպեսզի իր ներմուծած կերերի համար կարողանա սպառման շուկա ապահովել: