Ռուսաստանի վերջին երկու առաջնությունների չեմպիոնը Կազանի «Ռուբինը» կարող է ձերք բերել դանիական «Ռանդերսի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուռա Մովսիսյանին: Ինչպես հաղորդում է «Սպորտ Էքսպերսը» 23-ամյա ֆուտբոլիստին «Ռուբինի» մարզիչները նկատել են Հայաստանի ազգային հավաքականիկազմում անցկացրած խաղերում:
Նշենք, որ Մովսիսյանի` «Ռանդերսից» հեռանալու մասին լուրերը վաղուց են պտտվում, ֆուտբոլիստը նույնպես չի հերքում, որ պատրաստվում է հեռանալ դանիական թիմից: